ԱՄՆ ռազմաօդային ուժերը ԴԱԻՇ-ի դեմ արշավի 15 ամիսների ընթացքում օգտագործել են ավելի քան 20 հազար հրթիռ և ռումբ, ինչը հանգեցրել է զինամթերքի սակավության: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՆԲ-ի ռազմաօդային ուժերի ներկայացուցչին:
Ինչպես նշվում է, ԱՄՆ ռազմական ավիացիան խնդրել է հավելյալ ֆինանսավորում՝ Hellfire հրթիռներ ձեռք բերելու համար: Հաղորդագրության մեջ նշվում է, որ գերատեսչությունը նաև մշակում է զենքի արտադրության մեծացման ծրագիր:
ԱՄՆ ռազմաօդային ուժերի շտաբի հրամանատար Մարկ Ուելշը հաստատել է, որ ներկայումս զինամթերքը սպառվում է ավելի արագ, քան համալրվում է:









































