ՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին ժամը 20:00-ի դրությամբ մասնակցել է 1 միլիոն 296 հազար 368մարդ կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 50.51 տոկոսը: Տվյալները լրագրողներին ներկայացրեց ՀՀ հանրաքվեի հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ հավելելով, որ տվյալները նախնական են:









































