Մուհամեդ Խալեդը, որն զգալի նյութական աջակցություն է ցուցաբերել ԴԱԻՇ-ին, լքել է Մեծ Բրիտանիան և ուղևորվել Սիրիա՝ չնայած բրիտանական իշխանությունները նրա դեմ պատժամիջոցներ էին սահմանել, հաղորդում է Telegraph-ը: Պարբերականի տվյալներով՝ իշխանությունները կասկածում են, որ Խալեդը գրոհայիններին է ուղարկել միջոցները, որոնք նախատեսված էին սիրիացի փախստականների համար: Նա ֆինանսավորում էր ահաբեկիչներին՝ չնայած այն բանին, որ նրա հաշվեհամարները հերթական անգամ սառեցվել էին մայիսին՝ ահաբեկչության ֆինանսավորումը կանխելու մասին օրենքի հիման վրա:
Թերթը, վկայակոչելով դատարանի նյութերը, գրում է, որ Խալեդը Սիրիա է մեկնել, որպեսզի մասնակցի ահաբեկչական գործունեությանը:
Ինչպես նշում է պարբերականը, այս միջադեպը կասկածի տակ է դնում երկրի սահմանները վերահսկելու բրիտանական իշխանությունների կարողությունոը:









































