Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը գոհ է թիմում իր կարգավիճակից, տեղեկացնում է Goal.com-ը:
«Գոհ եմ իմ կարգավիճակից: Ընթացիկ մրցաշրջանը լավ է դասավորվում ինձ համար: Չգիտեմ, թե ինչու այլևս չեմ կարողանում խաղալ այնպես, ինչպես խաղում էի «Տոտենհեմ»-ում:
Իսպանիայի առաջնությունը տարբերվում է Անգլիայի առաջնությունից: Այստեղ այլ ոճ է: Հնարավոր է, որ հենց դա է պատճառը»,- հայտարարել է Բեյլը:







































