Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի հարվածները Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերին դատապարտված են անհաջողության՝ առանց ցամաքային ուժերի աջակցության: Այս մասին նա ասել է Sunday Times թերթին տված հարցազրույցում:
Նրա խոսքերով՝ նման գործողությունները հիշեցնում են քաղցկեղի ուռուցքի միայն մի մասի հեռացում, ինչը կհանգեցնի այն բանին, որ այն է՛լ ավելի արագ կտարածվի:







































