Քաղաքացիական հասարակության ինստիտուտն իրականացնում է դիտորդական առաքելություն թիվ 1 ընտրատարածքում (Ավան և Նոր Նորք):
Ավանի 1/11 ընտրատեղամասում ընտրողներից մեկը ՔՀԻ դիտորդին հայտնել է, որ ընտրատեղամասից դուրս մի խումբ տղամարդիք անձնագրեր են բաժանում երիտասարդների, որոնցով վերջինները պետք է քվեարկեն: Երբ ՔՀԻ դիտորդը դուրս է եկել՝ ստուգելու և արձանագրելու խախտումը, նկատել է, որ մի խումբ տղամարդիք ինչ-որ թղթեր են բաժանում, սակայն երբ դիտորդին նկատել են, արագ հեռացել են: Դրանից անմիջապես հետո Բորիս անունով մի տղամարդ մոտեցել է ՔՀԻ դիտորդին և առաջարկել դուրս գալ «խոսելու»:
Լուսանկարը` PAN Photo-ի







































