Հարավային Դակոտայի համալսարանի բնապահպան Քերոլ Ջոնսթոնը հայտնաբերել է կուղբերի կառուցած ամբարտակներ, որոնց տարիքը գերազանցում է 150 տարին՝ տեղեկացնում է Science News-ը:
Աշխատանքի ընթացքում Ջոնսթոնը ուսումնասիրել է Միչիգանի Վերին թերակղզու ջրամբարներում հյուսիսամերիկյան կուղբերի կառուցած թումբերը: Գիտնականը 1868թ. դիվանագետ Հենրի Մորգանի հրապարակած կուղբերի կառուցած պատնեշների քարտեզը համեմատել է իր ձեռք բերած նոր տվյալների հետ:
Արդյունքում պարզվել է, որ 1868թ. քարտեզում նշված կուղբերի 64 թումբերից 46-ը՝ մոտ 75 տոկոսը, պահպանվել է մինչև այժմ: Այստեղից հանգել են այն եզրակացության, որ թեպետ հյուսիսամերիկյան կուղբերի կյանքի տևողությունը մոտ տասը տարի է, սակայն նրանց կառուցած ամբարտակները կարող են պահպանվել հազար տարի:









































