ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիտորդներից ստացել է առաջին ահազանգը: Վանաձորի 29/8 տեղամասում ընտրողներին տեսանելի վայրում պատին փակցված թերթիկի վրա հանձնաժողովի ներկա անդամների դիմաց գրվում է <> բառը, իսկ բացակաների դիմաց՝ «բացակա»: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տեղամասում բոլորին տեսանելի վայրում <> բառի առկայությունը համարում է ակնհայտ քարոզչություն: Քվեարկության օրը քարոզչությունն արգելվում է:









































