Միացյալ Նահանգները դեռ պատարաստ չեն ճանաչել Լիբիայի ընդդիմադիր Ազգային խորհուրդը և աջակցություն ցուցաբերել նրան: Այս մասին հայտարարել է այդ երկրում ԱՄՆ դեսպան Ջին Գրեցը,- հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
«Եթե խոսենք մեր կողմից օգնության մասին, ապա պետք է ապացույցներ գտնենք, որ այդ Խորհուրդը լուրջ խումբ է: Մենք կարծում ենք, որ Խորհուրդը վստահության արժանի է, սակայն հետագայում էլ կշարունակենք հետևել նրանց: Նրանք շարունակում են ճիշտ բաներ ասել, համագործակցել միջազգային հանրության հետ: Հաշվի առնելով այն, թե մենք ինչ ենք տեսել, կարծում եմ, կարելի է ասել, որ խորհուրդն աջակցության արժանի է»,- ասել է Գրեցը մամուլի ասուլիսի ժամանակ:
Հիշեցնենք, որ շատ երկրներ սկսել են ճանաչել ընդդիմադիր այս կառույցը: Ավելին՝ մի քանի օր առաջ ապստամբների «մայրաքաղաքում» գտնվող ամերիկյան սենատոր Ջոն Մաքքեյնն ասել է, որ ԱՄՆ-ն պետք է ճանաչի այդ կառույցը և իր վրա վերցնի ռազմական գործողությունների հրամանատարությունը Լիբիայում:








































