«Քրիսթալ Փելես»-ի հարձակվող Ուիլֆրիդ Զահան հայտարարել է, որ ամեն ամիս իր աշխատավարձի մի մասը բարեգործական նպատակների է ծառայեցնում:
Ֆուտբոլիստի կարծիքով՝ այդպես պարտավոր է վարվել բարձր աշխատավարձ ստացող յուրաքանչյուր մարդ:
«Ամեն ամիս աշխատավարձիս տասներորդ մասն ուղղում եմ բարեգործության: Դա ամենաքիչն է, ինչ ես կարող եմ անել:
Բարեգործությամբ եմ զբաղվում ոչ միայն Լոնդոնում, այլ նաև Կոտ’դ’Իվուարում, որտեղ ծնվել եմ»,- Daily Mail-ը մեջբերում է Զահայի խոսքերը:






































