Friday, 03 07 2026
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն

«Նոր Հայաստանի» երկրորդ օրն անցավ, իսկ երբ կմեկնարկի երրորդը

Հայաստանն արդեն երկրորդ լուսաբացն է դիմավորում հայտարարված անհնազանդության շարժման պայմաններում, որ նախաձեռնել է «Նոր Հայաստան» միավորումը և սկսել Ազատության հրապարակում: Երկրորդ օրն, ըստ էության, ոչնչով չի տարբերվել առաջինից և այդ իմաստով որևէ կերպ չի որոշակիացրել հայտարարված նախաձեռնության հեռանկարները, առավել ևս հռչակված առաջիկա նպատակին հասնելու հնարավորությունները՝ կասեցնել սահմանադրական հանրաքվեն:

Ավելին՝ երկրորդ օրն աչքի է ընկել էլ ավելի սակավամարդությամբ, և դա այն ֆոնին, որ «Նոր Հայաստանի» մարտավարական և ռազմավարական գործողությունների արանքում դիտարկվում է մարդկային հնարավորինս մեծաթիվ մասնակցությունը: Եվ եթե դիտարկենք իրադարձությունների ընթացքը այս տեսանկյունից, ապա անհնազանդության շարժման երկրորդ օրը, այսպես ասած, հայտարարված նպատակներն ու հնարավորությունները միմյանցից ավելի են հեռացել:

Եվ չնայած շարժման առաջնորդները փորձում են պահել հաղթական տոնուսը, ակնհայտ է, որ հնչողը ահազանգ է, և թեև միգուցե երկրորդ օրը բավարար չէ ինչ-ինչ հեռուն գնացող եզրահանգումների, վերջնական եզրակացությունների համար, այնուամենայնիվ շատ մոտ ապագայում կգա նաև այդ օրը, եթե շարժման առաջնորդներն իրենք եզրակացություններ ու եզրահանգումներ չանեն առաջին երկու օրերի ընթացքից: Մյուս կողմից՝ սա նշանակելու է մարտավարական կտրուկ փոփոխությունների անհրաժեշտություն, որովհետև ներկայումս որդեգրված մարտավարությունն, ըստ էության, բավական մաշված է արդեն իսկ այլ ուժերի կողմից:

Օրինակ՝ այն, ինչ կիրառվում է այսօր, դեռևս 2008-ի փետրվարին բավական արդյունավետ, համեմատության մեջ շատ ավելի արդյունավետ կիրառել է Լևոն Տեր-Պետրոսյանը: Հետո, իհարկե, արդեն ավելի պակաս հաջողությամբ կրկնել 2011-ի սեպտեմբեր-հոկտեմբերին: Ներկայումս կարծես թե կատարվում է որոշակի միքս՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գործողությունների և Րաֆֆի Հովհաննիսյանի 2013 թվականի հետընտրական պայքարի ուղղակի կամ անուղղակի, կամա, թե ակամա համադրում: Սակայն խնդիրը երևի թե այն է, որ համադրվում են գործողությունների անարդյունավետ բաղադրիչները, որոնք հենց «օրիգինալի» հեղինակներին թույլ չեն տվել առավել մեծ արդյունքի հասնել ժամանակին, և հիմա հազիվ թե օգտակար և արդյունավետ լինեն արդեն «պատենտ» կատարումով:

Եվ այս տեսանկյունից, «Նոր Հայաստանի» համար ակնհայտորեն առկա են լուրջ մարտահրավերները, առաջին հերթին այն, որ «Նոր Հայաստանը» ոչ թե պետք է խոստանա նորը, այլ հասարակությանը պետք է նորը մատուցեր հենց պայքարի մեթոդաբանությունից սկսած: Իսկ դա, օրինակ, կարող էր լինել այն, որ պայքարը ոչ թե Ազատության հրապարակից մեկնարկեր, այլ ավարտվեր կամ եզրափակվեր Ազատության հրապարակում: Մի բան, օրինակ, որը երևի թե Րաֆֆի Հովհաննիսյանի հետընտրական գործողությունների «մեխերից» մեկը կարող էր լինել 2013-ին, բայց զարգացում չունեցավ՝ քաղաքականությունն ու պայքարը տանել մարզեր:

Ի՞նչ հետևություններ կարվեն «Նոր Հայաստանում», երևի թե կերևա առաջիկայում: Մի բան, սակայն, պարզ է, որ այլևս օրերը չափիչ չեն, քանի որ ընդհանուր առմամբ բավական տեսանելի է հայտարարված շարժման տրամաբանությունը, մեթոդաբանությունը, գործիքակազմը, և այս տեսանկյունից արդեն չափիչը ոչ թե դա է, այլ դրանցով արձանագրվելիք արդյունքը: Այսինքն՝ այլևս արդյունքն է օրերի հաջորդականությունը որոշելու, ոչ թե օրերն են մոտեցնելու կամ հեռացնելու արդյունքը: Ասել կուզի՝ հայտարարված շարժման գործընթացում որևէ նոր և որակապես տարբեր արդյունքի ամրագրումը կլինի շարժման նոր օր, ասել է թե՝ ֆորմալ առումով այսօր երրորդ օրն է սկսվում, բայց իրականում երրորդ օրը կլինի այն, երբ շարժումը կարձանագրի մինչ այժմ չկրկնվող որևէ մեծ կամ փոքր արդյունք:

 

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում