Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Ի՞նչ պետք է և կարող էր անել հանցախմբի անդամ Հ1-ի աշխատակիցը

Արդեն տեղեկացրել ենք, որ նոյեմբերի 25-ին կալանավորված և ահաբեկչություն կազմակերպելու նպատակ ունենալու մեջ կասկածվող խմբի անդամներից Արման Հայրապետյանը աշխատել է Հանրային հեռուստաընկերությունում, որպես եթերի ապահովման ծառայության արբանյակային հեռարձակման թողարկիչ: Սա նշանակում է, որ Արման Հայրապետյանը հնարավորություն է ունեցել, ցանկացած ժամանակ եթեր հեռարձակել ցանկացած նյութ, որը նա կարող էր իր հետ բերել իր աշխատավայր: Խումբը կարող էր նախապես ինչ-որ ելույթներ, հայտարարություններ կամ կոչեր պարունակող սկավառակ պատրաստել, որը Հանրայինի աշխատակիցը կարող էր եթեր հեռարձակել: Թե ինչպիսին կարող էին լինել դրա հետևանքները՝ դժվար չէ գլխի ընկնել:

Այն, որ Հանրային հեռուստաընկերությունում վերահսկողությունը եղել է չափազանց թույլ կամ ընդհանրապես չի եղել, վկայում է նաև մեր ունեցած այն տեղեկությունը, որ կալանավորումից առաջ Արման Հայրապետյանը հնարավորություն է ունեցել հեռուստաընկերության տարածք մուտք գործել իր սեփական մեքենայով, և խմբի կալանավորումից որոշ ժամանակ առաջ իր հետ աշխատավայր է տարել խմբի անդամներից Նելլի Մինասյանին: Եթե Արմանը կարողացել է Հանրայինի տարածք տանել Նելլի Մինասյանին, ով Հանրային հեռուստաընկերության աշխատակից չի եղել, ապա նույն հաջողությամբ կարող էր տանել ցանկացած մարդու:

Ահաբեկչությունը լինում է ոչ միայն զինված, այլ նաև տեղեկատվական: Եվ տեղեկատվական ահաբեկչությունը իր չափերով և վտանգավորությամբ կարող է բազմակի անգամ վտանգավոր լինել զինված ահաբեկչությունից: Երբ որևէ երկիր ենթարկվում է ահաբեկչության, տեղեկատվության միջոցները ծառայում են միջոց հանրությանը հանգստացնելու և իրավիճակը կառավարելու համար: Իսկ այս դեպքում Հայաստանը կարող էր ենթարկվել միանգամից և՛ զինված, և՛ տեղեկատվական ահաբեկչության: Ահաբեկչության մեջ մեղադրվողները հոգացել էին ինչպես զենքի անհրաժեշտ քանակություն հավաքելու, այնպես էլ մասսայական լրատվության միջոցները իրենց համար հասանելի դարձնելու համար:

Արման Հայրապետյանը և խմբի այլ անդամներ Հանրային հեռուստաընկերության եթերն օգտագործելու բացառիկ հնարավորություն են ունեցել, որը նրանք կարող էին օգտագործել իրենց կողմից պատրաստված և հանրության շրջանում խուճապ և անկարգություններ հրահրող տեղեկատվություն տարածելու նպատակով: Շատերը իրենց հիացմունքն են արտահայտում Հայաստանի հատուկ ծառայությունների պրոֆեսիոնալ աշխատանքի առիթով՝ նկատի ունենալով, որ նրանց հաջողվեց բացահայտել և ժամանակին վնասազերծել այս խմբին: Բայց որևէ մեկը չի հարցնում, թե ինչպես կարող էր ահաբեկչության մեջ մեղադրվող խմբի մաս կազմող մարդը աշխատել Հանրային հեռուստաընկերությունում այդպիսի պատասխանատու աշխատանքում: Մի՞թե նման աշխատանքը չի ենթադրում մարդու կենսագրության, կապերի և հակումների ուսումնասիրություն, թե՞ յուրաքանչյուր ոք կարող է զբաղեցնել նման պատասխանատու աշխատանք: Կամ՝ ինչպե՞ս կարող են Հանրային հեռուստաընկերության տարածք մուտք գործել պատահական մարդիկ, և այն դեպքում, երբ հեռուստաընկերությունը համարվում է հատուկ պահպանվող տարածք:

Ի հայտ եկող նորանոր տեղեկությունները ավելի են համոզում, թե որքան լուրջ են պատրաստվել այս խմբի անդամները, և որ նրանք չեն եղել ուղղակի պատահական մարդիկ, այսպես ասած՝ ռոմանտիկներ, այլ ղեկավարվել են պրոֆեսիոնալների կողմից, ովքեր հաշվարկել են ոչ միայն զինված ահաբեկչության կազմակերպումը, այլ նաև դրա տեղեկատվական ապահովումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում