Thursday, 16 05 2024
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
«Կարմիր խաչը» այցելել է Ադրբեջանում պահվող ԼՂ նախկին ղեկավարներին
Եկեղեցու այգում թողնված նորածնի մայրը հայտնաբերվել է. երեխան տեղափոխվել է մանկատուն
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:51
ԵՄ-ում միակարծիք չեն պաղեստինյան պետության ճանաչման հարցում․ Պետեր Ստանո
Եվրոպայի խորհուրդը մեզ համար առանցքային հնարավորություններ ընձեռող հարթակ է
Իլհամ Ալիևի`Մինսկ կատարած այցի շրջանակներում Ադրբեջանի և Բելառուսի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները կարճատև զրույց են ունեցել
«ԵԱՏՄ-ին անդամակցությունը ձեռնտու է Հայաստանին». ՌԴ ԱԳՆ
Մինսկի խմբի գոյությունը էկզիստենցիալ սպառնալիք է Ալիևի և Ադրբեջանի համար
16:24
Չինաստանը և Ռուսաստանը պաշտպանում են միջազգային իրավունքի վրա հիմնված աշխարհակարգը
Մոսկվան իր հավերժ ներկայության լծակը կորցրել է. վաղ թե ուշ ռազմաբազան հանելու հարց է առաջանալու
16:09
ՀՀ կողմից ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումը մեծ ողբերգություն չէ. փոխնախարար
Իրավիճակը ծանր է․ սրբազաններն Աստծունն ու Կեսարինը խառնել են իրար
15:50
Սլովակիայի վարչապետին սպասվում է ևս մեկ վիրահատություն
15:40
Նիդեռլանդներում աջ կուսակցությունները համաձայնության են եկել կոալիցիայի շուրջ
15:30
Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ
ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային այս ծրագիրը կկազմի ավելի քան 800 մլրդ դրամ. Տ․ Խաչատրյան
ՀՀ քաղաքացի դառնալու դեպքում ԼՂ հայերի սոցիալական աջակցությունը շարունակվելու է. Փաշինյան
15:20
Նոր Կալեդոնիայում 4 մարդու կյանք խլած խռովությունները շարունակվում են
«Մենք միակերպ ենք հասկանում աշխարհը». Լուկաշենկոն՝ Ալիևին
Բատկան «կկոտրի՞» Ալիեւին
Լոնդոնի ֆոնդային բորսայում վրացական բանկերի բաժնետոմսերի գները կտրուկ նվազել են
14:45
Պուտինը և Սի Ծինփինը ստորագրել են հայտարարություն հարաբերությունների խորացման մասին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Վրաստանում բողոքի ակցիայի մասնակցած ԵՄ երկրների ԱԳ նախարարներին մեղադրել են իշխանությունը տապալելու փորձին աջակցելու մեջ
Վարչապետը հետաքրքրվել է Հայրենադարձության կենտրոնի գործունեությամբ
ՀՀ ԱԳ նախարարը Ստրասբուրգում ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան
Ադրբեջանից Հայաստան տրանսֆերներ կամ առկա չեն, կամ էական ծավալ չեն կազմում․ Կենտրոնական բանկ
Առաքանուց հայտնաբերել է «ամֆետամին» տեսակի 90 հաբ

Զգացողությունը իշխանության դաշնակիցն է

«Նոր Հայաստան» միավորման միասնական շտաբի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել է, որ առաջիկա օրերը արտառոց են լինելու հայ ժողովրդի համար, և ինքն այնպիսի զգացողություն ունի, որ հասել են ինչ-որ եզրագծի:

Եզրագծի զգացողություն Հայաստանում, հատկապես այս օրերին, իհարկե, շատ շատերն ունեն, և եթե նկատենք, թե ինչ է տեղի ունենում Հայաստանի շուրջը և ինչ արագությամբ, ու թե ինչ վիճակ է Հայաստանի ներսում սոցիալական, քաղաքական, տնտեսական, հոգեբանական առումով, ապա եզրագծի զգացողությունը անկասկած դառնում է ամենաօրինաչափ և բնական զգացողությունը, որ կարող է ունենալ ցանկացած նորմալ մարդ: Սակայն, քաղաքականության մեջ տրամաբանականն ու օրինաչափը եզրագծի զգացողությունը չի կարող լինել, և ընդհանրապես զգացողությունը չի կարող լինել, այլ պետք է լինի սթափ և հնարավորինս պրագմատիկ մոտեցումը ցանկացած խնդրի:

Եվ այս տեսանկյունից, Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությունը՝ որպես քաղաքացու, միանգամայն տրամաբանական է հնչում, իսկ որպես քաղաքական գործչի՝ իհարկե, փոքր-ինչ տարօրինակ է, որովհետև զգացողություններով առաջնորդվելը կարող է բերել խնդիրների: Ավելին՝ եզրագծի զգացողությունը, որ անկասկած ունի ողջ հասարակությունը, քաղաքական թիմերից և գործիչներից պահանջում է առավել քան սթափ ու պրագմատիկ հաղորդակցություն հասարակության հետ, հատկապես եթե հաշվի առնենք, որ իշխանությունից այդպիսի սթափության և պրագմատիկության ակնկալիքներ հասարակությունը չունի:

Սա իհարկե չի նշանակում, որ իշխանությունը սթափ և պրագմատիկ չէ: Ավելին, իշխանությունը առավել քան սթափ է և պրագմատիկ: Խնդիրն այն է, թե իշխանությունը ինչն է հաշվում և ինչի համար: Իշխանությունը հաշվում է ոչ թե հանրային և պետական անելիքը, այլ սեփական քայլերը, ու ոչ թե հանրային և պետական շահերի, այլ սեփական շահերի համար, այն խմբերի, կլանների շահերի համար, որոնք ձևավորում են իշխող համակարգը Հայաստանում և այն սնում պետության ռեսուրսներից, հասարակության ռեսուրսներից: Եվ այս գործընթացը առավել քան սթափ ու պրագմատիկ հաշվարկի վրա է կառուցված, որին արդյունավետ հակադրվել հնարավոր է միմիայն հենց սթափության և պրագմատիկության հարցում իշխանությանը գերազանցելով:

Ամբողջ խնդիրը հանգում է նրան, որ Հայաստանում ընդդիմադիր դիսկուրսն ու ընդդիմադիր գործունեությունը հանգել են մեկ բանի՝ որ իշխանությանը տվյալ ժամանակի դիսկուրսի կամ պայքարի «առաջատար» ուժը գերազանցում է քանակով, բազմությամբ: Եվ այս պարագայում էլ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարում է, որ դեկտեմբերի 1-ից մեկնարկելիք իրենց գործողությունների բազմամարդությունից է կախված, թե ինչքան շուտ և առանց ցնցումների կհեռանան իշխանությունները: Մինչդեռ նման մոտեցումներով, ինչպես փորձն է ցույց տվել, պարզվել է, որ եզրագծին մոտեցել են ոչ թե իշխող համակարգի ներկայացուցիչները, այլ ընդդիմությունները: Եվ ամեն եզրագծից հետո հասարակությունը կանգնել է նոր առաջնորդողների, առաջնորդող նոր անհատների կամ ուժերի փնտրտուքի առաջ: Որովհետև իշխանության հետ պայքարում շեշտը դրվել է քանակի, բազմության, ոչ թե հաշվարկի ճշգրտության և պրագմատիզմի մակարդակի վրա: Ավելին՝ պրագմատիկ որևէ խոսքը, որը զուրկ է լինում հեղափոխական պաթոսից և կոշտ բառերի առատությունից, դիտարկվել է որպես պարտվողականություն, զիջողականություն կամ ընդհանրապես իշխանության պատվեր:

Իրականում, իշխանության համար Հայաստանում վաղուց պահանջված է հենց ընդդիմադիր պաթոսը, էմոցիան, այն պարզ պատճառով, որ դրանց գեներացիոն ուժը խիստ սահմանափակ է, իսկ այդ սահմանին էլ ընդդիմադիր խմբերը Հայաստանում մոտեցել են շատ վաղուց: Գեներացիոն ռեսուրսներ պարունակում են հաշվարկի, պրագմատիզմի վրա կառուցված գործողություններն ու գործունեությունը, որտեղ քանակն ու բազմությունը չափիչ չէ, իսկ զգացողությունները խանգարող հանգամանք են, քանի որ իշխանությունը ունի բազմաթիվ հնարավորություններ՝ կեղծ զգացողություններ առաջացնելու և դրա միջոցով իրավիճակը հաշվարկելու ու կառավարելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում