Եվրախորհրդարանն ընդունել է ահաբեկչության և երիտասարդության արմատականացման դեմ պայքարին ուղղված միջոցառումներ առաջարկող բանաձև: Փաստաթղթին աջակցել է քվեարկությանը մասնակցած 694 պատգամավորներից 548-ը: korrespondent.net-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Ստրասբուրգում նոյեմբերի 25-ի նիստի արդյունքներով հրապարակված մամլո հաղորդագրության մեջ: Բանաձևը խորհուրդներ է պարունակում ծայրահեղականության դեմ ԵՄ համատեղ ռազմավարության համար:
Եվրախորհրդարանը, մասնավորապես, ԵՄ բոլոր երկրների համար առաջարկում է ստեղծել ընդհանուր՝ ապացուցված և ենթադրյալ ջիհադիստների սև ցուցակ: Բանաձևում նաև նշված է, որ անհրաժեշտ է ներմուծել «օտարերկրացի գրոհայինների» համար հասկացության ընդհանուր ընդունված բնորոշում՝ հեշտացնելու համար այն եվրոպացիների քրեական հետապնդումը, որոնք տուն են վերադառնում արմատական իսլամիստների կողմից մարտերին մասնակցելուց հետո: Առաջարկվում է նաև վերցնել արտասահմանյան անձնագրերը, սառեցնել հաշիվները՝ ահաբեկչության մեջ կասկածվողներին խոչընդոտելու համար լքել ԵՄ-ն:
Եվրախորհրդարանականները մտադիր են հասնել ազգային իրավապահ մարմինների և Եվրոպոլի միջև տեղեկատվության փոխանակման որակի և արագության բարելավման, նաև եվրոպական քաղաքների անապահով շրջաններում գտնվող ուսումնական հաստատություններում միջմշակութային ծրագրերին նպաստելուն: Առաջարկվում է նաև բանտերում ֆունդամենտալիստներին առանձին պահել մյուս բանտարկյալներից և սոցցանցերում բռնությանն ու ահաբեկչությանն աջակցելու կոչեր պարունակող հաղորդագրությունները ջնջելու հնարավոորթյուն ապահովել:







































