Ֆրանսիայի հետախուզության ծառայությունները ուսումնասիրել են Փարիզի գլխավոր օդանավակայանների և հասարակական տրանսպորտի աշխատակիցների` արմատական խմբավորումների հետ նրանց կապ ունենալու առումով: Այս մասին հաղորդում է CNN-ը` վկայակոչելով հակաահաբեկչական կառույցներում գտնվող աղբյուրին:
Ըստ աղբյուրի՝ նման մոնիթորինգ տեղի էր ունենում մի քանի տարի, դրանում ներառվել են ազգայյին երկաթուղային SNCF ձեռնարկությունը, Փարիզում և արվարձաններում հասարակական տրանսպորտի աշխատանքը կազմակերպող RATP կառույցը, ինչպես նաև մայրաքաղաքի «Շառլ դը Գոլ» և «Օրլի» օդանավակայանները:
Նշվում է, որ Սամի Ամիմուրը` «Բատակլան» թատրոնի վրա 3 հարձակվողներից մեկը, Փարիզի ահաբեկչությունների գիշերն աշխատում էր RATP-ում ավտոբուսի վարորդ` 2012-ի հոկտեմբերից ի վեր:
Չնայած որ հետախուզությունում իմացել են, որ նա արմատական հայացքներ ունի, RATP-ի նախագահը հայտնել է, որ իրենց հայտնի չի եղել այդ մասին:








































