Բոստոնի ահաբեկչության կազմակերպման մեջ կասկածվող Ջոհար Ցարնաևին, դատելով ամեն ինչից, կպաշտպանի պետական դատապաշտպան՝ կիրակի օրը տեղեկացրել է CBS հեռուստաալիքը:
Մասաչուսեթսի նահանգում դաշնային դատապաշտպան Միրիամ Կոնրադի գրասենյակում տեղեկացրել են, որ, ինչպես և ենթադրվում էր, հենց նրանք կաշխատեն Ցարնաևի հետ:
Ընդ որում, Մ. Կոնրադը նշել է, որ կասկածյալին, որքան հնարավոր է, արագ պետք է դատապաշտպան նշանակել, «քանի որ անհրաժեշտ է հարցաքննությունների հետ կապված լուրջ խնդիրներ լուծել»: