Ռուսական «Սու-24» ինքնաթիռի օդաչուին կրակելը ռազմական հանցագործություն է՝ հայտարարել է Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմը Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինի հետ հանդիպմանը՝ փոխանցում է TASS գործակալությունը։
«Այդ միջադեպը ողջ աշխարհին ցույց տվեց, որ Էրդողանն ու իր ղեկավարոթյունն օգնում են ահաբեկիչներին»,- ասել է նա։ «Ափսոսանք եմ հայտնում, որ ահաբեկիչները, որոնց աջակցում է թուրքական ղեկավարությունը, կրակել են օդաչուին։ Դա առանց չափազանցության ռազմական հանցագործություն է»,- ընդգծել է նախարարը։
«Շատ ուրախ ենք, որ երրորդ օդաչուն փրկվել է»,- հավելել է նա։
Նախարարը նշել է, որ Սիրիան երախտապարտ է Ռուսաստանին ահաբեկչության դեմ պայքարում ջանքերի համար, և որ Ռուսաստանը Սիրիայում հարյուր անգամ ավելի շատ բան է անում, քան ԱՄՆ գլխավորած կոալիցիան։
Նա ընդգծել է, որ Թուրքիան ագրեսիվ կերպով խախտել է Սիրիայի ինքնիշխանությունը՝ խոցելով ռուսական ռազմական ինքնաթիռ։









































