Լեհաստանը մտադիր է հասնել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև փոխադարձ հարաբերությունների, համագործակության ու անվտանգության մասին Հիմնական ակտի անվավեր ճանաչման։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է երկրի արտգործնախարար Վիտոլդ Վաշչիկովսկին՝ փոխանցում է TASS գործակալությունը։
«Դա եղել է քաղաքական բնույթի համաձայնագիր, իրավականորեն չպարտավորեցնող, որը ձեռք է բերվել այլ միջազգային իրողություններում»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ «Գերմանիան կարծում է, որ դա (պայմանագրից հրաժարվելը) կլինի Ռուսաստանի նկատմամբ առճակատող վարքագիծ»։ «Այդ դեպքում մենք հարցնում ենք՝ այլևս ո՞ւմ հարմարավետության համար եք հոգ տանում»,- ասել է նա։











































