Երեքշաբթի երեկոյան Չիկագոյում բողոքի ալիք է բարձրացրել տեսագրության տարածումը, որում ֆիքսված է ոստիկանի կողմից աֆրոամերիկացու սպանության փաստը։ Այս մասին հայտնում է Washington Times-ը։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր՝ բարդացնող հանգամանքներով կանխամտածված սպանության մեղադրանք էր առաջադրվել ոստիկան Ջեյսոն Վան Դայքին, ով Չիկագոյում կրակել էր աֆրոամերիկացի Լակուան Մաքդոնալդի վրա։ Բացի այդ, դատարանը ոստիկանությունից պահանջել էր տարածել տեսանյութը, որում ֆիքսված է 2014-ի հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած սպանության փաստը։








































