Թուրքական T24 առցանց թերթի փոխանցմամբ՝ այսօր հրապարակվել է Թուրքիայի նոր կառավարության կազմը, որոնցից երկուսը կանայք են։ Դենիզլիից ընտրված պատգամավոր Սեմա Ռամազանօղլուն դարձել է ընտանեկան ու սոցիալական քաղաքականության հարցերով նախարար։
Դրանով իսկ նա դարձել է մուսուլմանական գլխաշոր կրող Թուրքիայի կառավարության առաջին անդամը։ Նա հանդիսանում է իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունից Քահրամանմարաշում պատգամավոր ընտրված Յըլդըրըմ Ռամազանօղլուի կինը։ Ավելի վաղ նա պատգամավոր չի ընտրվել, քանի որ խորհրդարանում գործել է գլխաշոր կրելու վրա արգելք։ Սեմա Ռամազանօղլուն ԱԶԿ-ից պատգամավորի թեկնածու առաջին անգամ դարձել է այս տարվա հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։










































