Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում կայացել է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը։ Անվստահ մեկնարկից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը կարողացել է բեկում մտցնել ու մրցաշարն ավարտել բարձր նոտայով։ 9-րդ տուրում թիմը 3։1 հաշվով վստահ հաղթանակ է տարել Վրաստանի ընտրանու նկատմամբ։ Այս հաղթանակից հետո մեր թիմը վաստակած միավորների թիվը հասցրել է տասսներեքի։
Նույնքան միավոր ունեին նաև Ֆրանսիայի և Հունգարիայի հավաքականները, որոնց մեր ընտրանին գերազանցել է լրացուցիչ ցուցանիշներով։ Հունգարացիները դարձել են բրոնզե մեդալակիր։ 8 տարվա դադարից հետո Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել է Ռուսաստանի հավաքականը՝ վաստակելով 15 միավոր։
Հայաստանի կանանց հավաքականը 10 միավորով 11-րդն էր։ Կանանց պայքարում նույնպես Ռուսաստանի հավաքականը դարձել է չեմպիոն՝ վաստակելով 17 միավոր։ Լևոն Արոնյանն ու Հրանտ Մելքումյանը Իսլանդիայից անմիջապես մեկնել էին Գերմանիա, Սերգեյ Մովսիսյանը՝ Չեխիա: Կանանց հավաքականն ամբողջական կազմով վերադարձավ հայրենիք:
Մանրամասները՝ տեսանյութում