ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հաստատել է Հյուսիսային Կորեա այցելելու ծրագրերը և խոստացել ջանքեր ներդնել դրանց շուտափույթ իրագործման համար։ Այս մասին նա ասել է հարավկորեացի լրագրողների հետ զրույցում՝ փոխանցում է «Ռենհապ» գործակալությունը։
Գլխավոր քարտուղարը նաև նշել է, որ ներկա պահին այցի վերաբերյալ Հյուսիսային Կորեայից գալիս են դրական ազդանշաններ, և համաձայնեցվում է հնարավոր այցի ժամանակը։
Ավելի վաղ ՄԱԿ-ում հերքել էին Պան Գի Մունի այցը Փխենյան։










































