Երկուշաբթի ԱՄՆ-ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի և Լիտվայի զինվորական հրահանգիչները սկսել են Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումների ուսուցումը։ Հանդիսավոր մեկնարկը կայացել է Լվովի մարզում։ Այս մասին հայտնում է Korrespondent.net-ը՝ հղում անելով ՊՆ-ին։
Կուրսը կտևի մինչև 2017 թվականի մարտ։
500 հրահանգիչները կմարզեն ցամաքային զորքերի առանձին մեխանիզացված բրիգադների 5 գումարտակների զինծառայողներին։ Ուսուցումը կանցկացվի 5 փուլով։ Կուրսի ծրագիրը նախատեսում է մարտավարության, մարտական պատրաստության, բժշկության, կապի կազմակերպման, պայթյունավտանգ սարքերի հակազդման ուսուցում և այլն։

















































