Victoria’s Secret-ի մոդել Բրիջիտ Մակքոլմը հոգնել է իր հասցեին մշտական հարձակումներից, հայտնում է Spletnik-ը:
Սոցիալական ցանցերում նրան անընդհատ քննադատում են չափազանց նիհարության համար, և մեղադրում անորեքսիա քարոզելու մեջ: Instagram-ի իր էջում մանեկենուհին գրել է. «Կարելի է դադարել ինձ ամաչեցնել նիհարության համար: Ես շատ մարզված եմ և առողջ, և ես չեմ ձգտում անորեքսիայի: Ես շատ եմ աշխատում այդպես երևալու համար և հպարտանում եմ իմ մարմնով: Կարող է ես չունեմ կլորիկ գծեր, բայց ես կին եմ, որն իրավունք ունի երևալ այնպես, ինչպես ուզում է: Հնարավոր է, ժամանակն է նայել ներս և հարցնել, ինչու եք ուզում ամաչեցնել անծանոթին համացանցով նրա մարմնի համար: Խաղաղություն և սեր բոլորին: Եկեք փոխենք թեման»։













































