Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը անհրաժեշտ չի համարում Սիրիայի պետական կառույցի քանդումը և միայն պնդում է, որ գործող նախագահ Բաշար Ասադը հակամարտության կարգավորման ծրագրի շրջանակներում փոխանցի իր լիազորությունները, գրում է gazeta.ru-ն:
Այդ մասին վարչապետը տեղեկացրել է խորհորդարանում ելույթի ժամանակ, որտեղ նա ներկայացնում է անվտանգության ոլորտում երկրի նոր ռազմավարական ծրագիրը:
«Երբ մենք խոսում ենք Ասադի մասին, մենք նկատի չունենք պետական կառույցների ամբողջական կազմաքանդումը: Այն գոյություն ունի Սիրիայում և աշխատում է»,- ասել է նա:
Քեմերոնը շեշտել է, որ խոսքը միայն իշխանության փոխանցման մասին է, և դրա համար անհրաժեշտ է Սիրիայում իրավիճակի կարգավորման ծրագիր:








































