Samsung ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է W2016 ծալովի հեռախոսը, հայտնում է Phono Arena-ն:
Samsung W2016-ի տեխնիկական բնութագրերը նման են Galaxy S6 edge-ին, ինչը նորույթը դարձնում է իր տեսակի մեջ ընկերությունում ամենաառաջադեմ սմարթֆոնը:
Հեռախոսը ունի 2,1 ԳՀց հաճախականությամբ 8 միջուկանի Exynos 7420 պրոցեսոր: Զույգ 1280 х 720 կետայնությամբ Super AMOLED էկրանները ունեն 3,9 դույմ անկյունագիծ:
Սմարթֆոնը ունի 3 Գբ օպերատիվ հիշողություն և 64 Գբ ֆլեշ հիշողություն: Տեսախցիկները նույնն են, ինչ Galaxy S6-ինը` 16 Մպ հիմնական և 5 Մպ դիմային տեսախցիկներ:
Միաժամանակ մարտկոցները բավականին թույլ են, ընդամենը 2000 մԱժ: Սակայն լիցքավորումը կատարվում է արագ:
Սարքի հաստությունը 15,1 մմ է, իսկ քաշը՝ 204 գ: Այն աշխատում է Android 5.1.1 Lollipop օպերացիոն համակարգով:
Հեռախոսը հասանելի է մոխրագույն և ոսկեգույն տարբերակներով: Ըստ լուրերի` այն կարժենա 1,5 հազար դոլար:














































