Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Խուան Մատան խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի` «Լեսթեր»-ի դեմ հանդիպման մասին:
«Մեր հաջորդ հանդիպումը «Լեսթեր»-ի հետ է: Կլաուդիո Ռանիերիի թիմը փայլուն մրցաշրջան է անցկացնում:
Դժվար թե նրանք անարժան կերպով կարողանային գրավել ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանի աղյուսակի առաջին հորիզոնականը: Մենք պետք է ուշադիր լինենք նրանց դեմ խաղում»,- հայտարարել է Մատան:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և «Լեսթեր»-ի միջև հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 28-ին:









































