Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ ԵՄ Խորհուրդն այսօր երկարաձգել է Հարավային Կովկասում ու Վրաստանի ճգնաժամային հարցերով ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի մանդատը։ Այդ մասին հայտնում է ԵՄ-ի կայքը։
Այժմ տվյալ պաշտոնում Զալբերի լիազորությունների ժամկետը սպառվելու է 2017 թվականի փետրվարի 28-ին։ Զալբերը Հարավային Կովկասում ԵՄ-ի հատուկ ներկայացուցչի պաշտոնում նշանակվել է 2014 թվականի հուլիսի 8-ին։ Զալբերը տարածաշրջանի երկրներում կներկայացնի ԵՄ-ի քաղաքականությունն ու շահերը։











































