Փարիզն ու Լոնդոնը պայմանավորվել են ուժեղացնել տեղեկատվության փոխանակությունն անվտանգության ապահովման համար՝ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ հանդիպման արդյունքներով։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Մեր տարածքների և մեր ժողովուրդների անվտանգության ապահովման համար մենք մտադիր ենք փոխանակվել մեծաքանակ տեղեկատվությամբ, որպեսզի դա ավելի արդյունավետ լինի»,- ասել է Օլանդը։
Քեմերոնն այսօր առավոտյան Փարիզ է ժամանել՝ Օլանդի հետ բանակցելու Սիրիայում տիրող իրադրության և ԴԱԻՇ-ի դեմ պայքարի միջոցառումների շուրջ։







































