Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի գործակալ Խորխե Մենդեշը հայտարարել է, որ իր հաճախորդը չի տեղափոխվի ՊՍԺ:
«Ռոնալդուն ՊՍԺ-ու՞մ: Բացառվում է: Քրիշտիանուն փարիզյան ակումբ չի տեղափոխվի: Նա իր կարիերան կավարտի «Ռեալ»-ում»,- Canal+-ը մեջբերում է Մենդեշի խոսքերը:
Հիշեցնենք, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ Ռոնալդուն դժգոհ է «արքայական ակումբ»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսից և կարող է փոխել ակումբային գրանցումը:






































