Մեծ Բրիտանիան կստեղծի հատուկ նշանակության 2 հարվածային բրիգադներ՝ յուրաքանչյուրում 5 հազար մարտիկ: Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Դևիդ Քեմերոնը՝ փոխանցում է TASS-ը:
«Մենք կստեղծենք երկու նոր հարվածային բրիգադներ՝ յուրաքանչյուրում մինչև 5 հազար զինծառայող, որոնք ամբողջովին զինված կլինեն ռազմական դրությունում արագորեն ծավալվելու և ժամանելու համար»,- ասել է նա:
Քեմերոնը նաև հայտնել է, որ առաջիկա 10 տարիներին Մեծ Բրիտանիան ավելի քան 270 մլրդ դոլար կծախսի ռազմական տեխնիկայի վրա:









































