Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ` Փարիզի ահաբեկչություններին մասնակցելու համար կասկածվող Սալահ Աբդեսլամը կարող է թաքնված լինել Բելգիայում։ Այդպես է կարծում նրա եղբայրը՝ Մոհամեդ Աբդելսամը։
Վերջինս RTL հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ ցայժմ իր ընտանիքը նորություններ չի ստացել Սալահից. «Հնարավոր է՝ նա նախկինի նման Բելգիայում է՝ հաշվի առնելով, որ երկու ընկերները նրան բերել են այստեղ։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ նա պետք է լինի այստեղ։ Ես կասկածում եմ, որ նա հեռացել է՝ հաշվի առնելով պայթյուններից հետո ձեռնարկված անվտանգության միջոցները»։
Մոհամեդն ընդգծել է, որ ընտանիքը լուրջ փոփոխություններ չի նկատել եղբոր պահվածքի մեջ և կարծում է, որ արմատական հայացքներ չունեցող իր եղբայրներին պարզապես օգտագործել են։ Նա հավելել է, որ իր եղբոր համար լավագույն ելքը հանձնվելն է։









































