KUNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Քուվեյթի իշխանություններն ուղիղ ավիահաղորդակցություն են հաստատել մայրաքաղաքի ու եգիպտական Շարմ էլ-Շեյխ հանգստավայրի միջև։ Այդ մասին Եգիպտոսի զբոսաշրջության նախարար Հիշամ Զաազի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Քուվեյթի տեղեկատվության նախարար, շեյխ Սալման Սաբահ Սալիմ ալ-Հմուդ աս-Սաբահը։
Քուվեյթի տեղեկատվության նախարարը համերաշխություն է հայտնել Եգիպտոսի ժողովրդին՝ ընդգծելով, որ իրենք պատրաստ են աջակցել Եգիպտոսին հատկապես զբոսաշրջության ոլորտում: «Մենք աջակցում ենք Եգիպտոսին, որովհետև այդ երկիրը կարևոր է արաբների և հատկապես Քուվեյթի համար։ Kuwait Airways-ը կանոնավոր չվերթեր է սկսում դեպի Շարմ էլ-Շեյխ։ Առաջին չվերթն իրականացվելու է դեկտեմբերի 1-ին»,- ասել է նա։







































