Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ բելգիացի սակրավոր զինվորները Վիլվորդ քաղաքի կենտրոնում՝ եկեղեցու հարևանությամբ, պայթեցրել են կասկածելի ավտոմեքենա։ Այդ մասին հայտնել է քաղաքի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ տեղաբնակներից մեկը ոստիկանությանը հայտնել է կասկածելի ավտոմեքենայի մասին, որն արդեն երկու օր է, ինչ կայանված է եկեղեցու հարևանությամբ։ Դրանից հետո դեպքի վայր են ժամանել հատուկ ծառայությունների աշխատակիցները, որոնք էլ կանչել են երկրի ՊՆ-ի ականազերծման ծառայությանը։ Ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ սակրավորներն իրականացրել են ավտոմեքենայի վերահսկելի պայթյուն, սակայն ինքը չի կարող հայտնել, թե արդյոք ավտոմեքենայի մեջ եղե՞լ է պայթուցիկ, թե՞ ոչ։




































