Իտալական «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Սամի Խեդիրան կարող է բաց թողնել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի` անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ հանդիպումը, տեղեկացնում է AFP-ն:
Կիսապաշտպանը Գերմանիայի ազգային հավաքականի ճամբարից վերադարձել է առողջական խնդիրներով, այդ իսկ պատճառով բաց է թողել «Միլան»-ի դեմ հանդիպումը:
«Որոշում եմ կայացրել ռիսկի չդիմել: Խեդիրան առողջական խնդիրներ ունի: Ամենայն հավանականությամբ, խնդիրները լուրջ չեն, և ես հույս ունեմ, որ նա կկարողանա շարք վերադառնալ հաջորդ շաբաթ»,- հայտարարել է «ծեր սենյորա»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին:





































