Ամերիկյան CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Արևմուտքը պետք է Ռուսաստանին ընդգրկի ԴԱԻՇ-ի դեմ պայքարող դաշինքի կազմում։ Այդ մասին հեռուստաընկերության եթերում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Չաք Հեյգելը:
«Կարծում եմ, որ Ռուսաստանը պետք է լինի նրա մասնիկը։ Իրանը նույնպես պետք է միանա դրան։ Դա կհամապատասխանի Արևմուտքի ու Ռուսաստանի ընդհանուր շահերին, որոնք միանման շահագրգռված են ԴԱԻՇ-ի ջախջախման համար»,- ասել է նա։







































