Լեհաստանում ընթացող Եվրոպայի երիտասարդական առաջնությունում 52 կգ քաշային Վահե Բադալյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը:
1/8 եզրափակիչում հայ բռնցքամարտիկը հաղթել է Խորվաթիան ներկայացնող Իվան Պրսկալոյին:
Այսօր ռինգ դուրս կգան նաև Հայաստանի ներկայացուցիչներ 64 կգ քաշային Գառնիկ Պապիկյանը և 60 կգ քաշային Սպարտակ Թամարյանը:






































