Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի որդին՝ 11-ամյա Փաքսը, ստացել է իր առաջին գործը: Նա կաշխատի Ջոլիի՝ «Սկզբում նրանք սպանեցին իմ հորը. Կամբոջայի դստեր հիշողությունները» ֆիլմի նկարահանումներում: Այս մասին People-ին տված հարցազրույցում ասել է Ջոլին: Բացի այդ, գլխավոր դերերից մեկում կխաղա աստղային զույգի ավագ որդին՝ Մեդոքսը, ով ծագումով Կամբոջայից է:
«Փաքսը շատ լուսանկարներ է անում նկարահանման հրապարակում: Դա շատ կարևոր աշխատանք է. չէ՞ որ ֆիլմի ամբողջ պատմությունը պատմվում է երեխայի աչքերով»,- ասել է դերասանուհին:











































