Ժամանակակից ռոբոտները ոչ միայն կարող են կատարել բոլոր տնային պարտականությունները, այլև կարող են խոսել և հասկանալ մարդուն՝ գրում է supreme2.ru-ն:
Ճապոնացի գիտնականները ստեղծել են մարդու նախասիրությունները հասկացող ռոբոտներ: Ռոբոտը կրում է Kibiro անվանումը: Արտաքուստ այն նման է փոքրիկ, զվարճալի մարդուկի:
Ռոբոտը ոչ միայն կարող է խոսել, այլև կարող է էլեկտրոնային նամակագրություն վարել մարդու հետ: Իր տիրոջը նա կարող է ճանաչել դեմքով և ձայնով:
Խոսակցության ընթացքում ռոբոտը կարող է նաև հասկանալ, թե ինչն է դուր գալիս իր տիրոջը, ինչը՝ ոչ:
Ռոբոտը կշռում է 800 գ, հասակը 28 սմ է: 2016թ. երկրորդ կեսից արդեն ռոբոտը հասանելի կլինի շուկայում: Այն հնարավոր կլինի ձեռք բերել 1000-1200 դոլարով:











































