Եգիպտոսում այսօր մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը. ժամը 09.00-ից բացվել են ընտրատեղամասերը, որոնք կաշխատեն մինչև 21.00-ը՝ հայտնում է ria.ru-ն:
Եգիպտոսի Ներկայացուցիչների պալատում, որը մինչև 2014թ. կրում էր Ժողովրդական ժողով անվանումը, ընտրվում են 596 պատգամավոր. 448-ը՝ միամանդատ շրջաններով, 120-ը՝ կուսակցական ցուցակներով, ևս 28-ին կնշանակի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին:
Ընտրությունների առաջին փուլն անցկացվել է հոկտեմբերի 18-19-ը 14 գավառներում: Երկրորդ փուլում քվեարկությունը կանցկացվի 13 գավառներում, այդ թվում նաև Կահիրեում: Մնացած 222 մանդատների համար պայքարում են ավելի քան 2 հազար թեկնածուներ:
Ընտրությունների անվտանգությունն ապահովում են ավելի քան 160 հազար զինվորականներ և ոստիկաններ: Քվեարկել կարող են ավելի քան 28 մլն գրանցված ընտրողներ:









































