Ֆրանսիան Փարիզում և Իլ դե Ֆրանս շրջանում զանգվածային միջոցառումների անցկացման արգելքը երկարաձգել է մինչև նոյեմբերի 30-ը: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով ոստիկանության հայտարարությանը:
Միջոցառումների անցկացման սահմանափակումը սահմանվել է Փարիզում նոյեմբերի 13-ի ահաբեկչությունների շարքից հետո: Կազմակերպիչները նախօրոք չեղարկել են խոշոր ակցիաները, որոնք նախատեսված են եղել ՄԱԿ-ի Կլիմայական կանֆերանսի շրջանակներում նոյեմբերի 29-ին և դեկտեմբերի 12-ին, նաև «Լույսի տոնը» Լիոնում, որը դիտելու է գալիս տարեկան մոտ 3 մլն մարդ:
«Ցույցերն ընդհանուր օգտագործման ճանապարհներին արգելված են մինչև նոյեմբերի 30-ի կեսգիշեր»,- ասվում է ոստիկանության հայտարարության մեջ:










































