Երեխաների գենդերային-չեզոք անունները միայն անցումային նորաձևություն կլինեն, թե ոչ՝ հիմա հնարավոր չէ ասել: Բայց երևույթը տարածվում է, դա փաստ է: Գնալով ավելի շատ երեխաներ են կրում անուններ, որոնք միանշանական չեն մատնանշում իրենց սեռը: ԱՄՆ-ում այդ երևույթն արդեն այնքան տարածված է դարձել, որ Time ամսագիրն ավարտվող 2015-ը հայտարարել է «գենդերային-չեզոք անունների» տարի: ԱՄՆ-ում երեխաների կեսի անունն Ալեքս, Բլեյք, Հարփեր կամ Ռայան է, իսկ տարածվածությամբ առաջին տեղում Ամարի անունն է: Նրանց մի մասն աղջիկներ են, մի մասը՝ տղաներ, գրում է fronda.pl-ը:
Քանի որ ունիսեքս ոգով խաղալիքներ, հագուստ և ապրանքներ են ստեղծում երեխաների համար, ինչու անունները չեն կարող այդպիսին լինել, հարցադրում է հոդվածագիրը: Մանավանդ որ դրանք, ինչպես ասվում է, թեթևացնում են կյանքը: Օրինակ՝ կենսագրականում նշված անունից հնարավոր չէ կռահել՝ աշխատանքի համար դիմողը կին է, թե տղամարդ, ուստի հնարավոր կլինի խուսափել սեռային խտրականությունից:
Եթե սեռը պայմանական հասկացություն է, ապա Անյան պարտադիր չէ, որ աղջկա անուն լինի կամ Յանեկը տղայի: Ընդհակառակը՝ տղայի անունը կարող է Անյա լինել, աղջկանը՝ Յանեկ, նշվում է հոդվածում:









































