Ֆինլանդիան Ռուսաստանի իշխանություններին առաջարկում է արգելել հյուսիսային Սալլա և Ռայա-Յոոսեպպի հսկիչ-անցակետերից հեծանիվով սահման անցնելը: Այս մասին հայտնում է Yle-ն:
Նշվում է, որ դա կապված է նրա հետ, որ ապաստան խնդրողները սկսել են հեծանիվով Ռուսաստանից Նորվեգիա և Ֆինլանդիա գնալ, քանի որ ոտքով սահմանն անցնելն արգելված է:
«Մենք այդ հարցը քննարկել ենք Ռուսաստանի ներկայացուցիչների հետ»,- հայտարարել է Յակկո Ռիտոլան սահմանային ծառայությունից:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ ռուսական կողմը դեռ չի պատասխանել հայտին: