Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության հիմնադիր և պատվելի նախագահ Ժան Մարի Լե Պենն առաջարկել է վերականգնել մահապատիժը, մասնավորապես գլխատումը` ահաբեկիչների համար, հաղորդում է Le Point-ը:
«Մենք պետք է հաստատենք ինքնապաշտպանության և ազգային հեռանկարների հիմնարար սկզբունքները, ահաբեկիչների համար վերականգնել մահապատիժը` գլխատման միջոցով, ինչպես դա անում են ԴԱԻՇ-ի գրոհայինները, չեղարկել երկքաղաքացիությունը` մարդկանց ստիպելով ընտրություն անել քաղաքացիության միջև, չեղարկել քաղաքացիություն ավտոմատ կերպով ստանալը, վերականգնել սահմաններն ու դրանց վերահսկողությունը, արտաքսել ապօրինի ներգաղթյալներին, որոնց նկատմամբ չի գործի ոչ մի սոցիալական իրավունք»,- ասել է նա:








































