Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 7-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցեց Լեհաստանի թիմի հետ:
Լևոն Արոնյանը հաղթեց Ռադոսլավ Վոյտաշեկին, իսկ Սերգեյ Մովսիսյանը` Գժեգոժ Գայևսկուն:
Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի խաղաց Յան-Կժիշտոֆ Դուդայի, իսկ Հրանտ Մելքումյանը` Մատեուշ Բարտելի հետ:









































