Համացանցում հայտնվել է «Սևի 50 երանգները» պարոդիա-կատակերգության թրեյլերը, որը հրապարակել է Open Road Films կինոստուդիան, հայտնում է Korrespondent.net-ը:
Ֆիլմը հանդիսանում է «Մոխրագույնի 50 երանգները» էրոտիկ դրամայի պարոդիան:
Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Մարլոն Ուայանսը, Քալի Հոուկը, Մայք Էփսը, Ֆրեդ Ուիլարդը և ուրիշներ: Կատակերգության համաշխարհային պրեմիերան նախատեսված է 2016 թվականի հունվարի 29-ին:









































