Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ, որի շրջանակներում նրանք քննարկել են հավաքական կերպով ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայիններին դուրս մղելու անհրաժեշտությունը: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում:
«Գլխավոր ուշադրությունը դարձվել է հավաքական մոբիլիզացմամբ ԴԱԻՇ-ին և այլ ահաբեկչական խմբավորումներին հետ մղելու անհրաժեշտությանը` զուգահեռաբար Սիրիայի կառավարության և ընդդիմության լայն ոլորտը ներկայացնող պատվիրակների հետ բանակցություններ սկսելու ջանքերը»,- ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ քննարկվել են միջազգային օրակարգի և երկկողմանի հարաբերությունների վերաբերյալ այլ հարցեր: