Գերմանիայի ներքին անվտանգության ծառայության ղեկավարը նախազգուշացրել է, որ առկա է վերջերս Սիրիայից և Իրաքից ժամանած փախստականների արմատականացման վտանգ։
BBC-ին տված հարցազրույցում Գերմանիայի Սահմանադրության պահպանման հարցերով դաշնային գերատեսչության ղեկավար Հանս-Գեորգ Մաասենը պատմել է, որ իրեն հայտնի է Գերմանիայում բնակվող իսլամիստների կողմից երիտասարդ ներգաղթյալների հավաքագրման բազմաթիվ փորձերի մասին։
Նա Գերմանիայի իշխանություններին կոչ է արել միջոցառումներ ընդունել միգրացիայի կարգավորման համար։ Այս տարի երկիր են ժամանել հարյուր հազարավոր ներգաղթյալներ, հիմնականոմ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներից։
Սեպտեմբերին Մաասենը նախազգուշացրել էր Գերմանիայում իսլամիստների թվի զգալի աճի մասին:









































