Լաս Վեգասում Վետերանների օրվա առթիվ նախկին զինվորականներին որոշել են շնորհավորել անսովոր ձևով՝ հայտնում է korrespondent.net-ը:
Silverton հյուրանոցում 350 հազար լիտր տարողությամբ հսկայական ակվարիումի հատակին սեղան են ամրացրել, մասնակիցներին տվել են խաղաքարտեր և համապատասխան հանդերձանքներ, և խաղը սկսվել է: Նրանց կողքին լողացել են ձկները, իսկ հետաքրքրասերները խաղին հետևել են ապակու միջով:
Ստորջրյա պոկերը կազմակերպել է «Սուզակների միություն» ոչ առևտրային կազմակերպությունը, որը օգնում է նախկին զինվորականներին վերականգնման գործընթացում, ովքեր եղել են թեժ կետերում:








































