Նոր Զելանդիայում սկսվել է պետական դրոշը փոխելու մասին երկու հանրաքվեներից առաջինը։ Քաղաքացիներին կներկայացվեն 5 տարբերակներ։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Հանրաքվեի մասնակից է դարձել դրա համար հատուկ գրանցում անցած ավելի քան 3 մլն մարդ (երկրի մեծահասակ քաղաքացիների ավելի քան 90 տոկոսը)։
Ուրբաթ և առաջիկա օրերին նրանք փոստով կստանան պաշտոնական քվեաթերթիկը՝ 5 տարբերակներով։ Նորզելանդացիները պետք է 1-5-ը համարակալեն բոլոր այլընտրանքները՝ կախված նախընտրությունից։
Քվեաթերթիկները պետք է լրացվեն և ուղարկվեն կազմակերպիչներին դեկտեմբերի 8-ից ոչ ուշ։ Հանրաքվեի արդյունքները կհայտարարվեն դեկտեմբերի 15-ին։ Հաղթողը կդառնա մարտին կայանալիք երկրորդ հանրաքվեի մասնակից՝ պայքարի մեջ մտնելով ներկայիս դրոշի հետ։









































